Դեսպան

Ն.Գ. պարոն Ավետ ԱԴՈՆՑ

Իսպանիայի Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Avet ADONTS

Ծննդյան թիվն ու վայրը

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 27-ին, Կիեւում, Ուկրաինա:

Կրթությունը

1985թ. ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ

1991թ. Բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում

1993թ. Դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում:

Աշխատանքային գործունեությունը

1985թ. Տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում

1991թ. Գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1992-1994թթ. Երկրորդ քարտուղար երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1994-1996թթ. Երկրորդ քարտուղար, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն

1996-1998թթ. Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-2001թթ. Խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել, Բելգիա

2002-2007թթ. Արտաքին կապերի վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2007թ. մայիսի 12-ին – 2009թ. մայիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2007-2009 թթ. ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2008թ. հոկտեմբեր – 2009թ. մայիս ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Օտար լեզուներ

ռուսերեն եւ անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու որդի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր