Երկկողմ հարաբերություններ

Իսպանիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Իսպանիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին:

2013թ. հունիսին Արմինե Ադամյանը նշանակվել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:

2014թ. օգոստոսի 5-ին Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2017թ. հուլիսի 4-ին ՀՀ-ում Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

Այցեր

Իսպանիա

2013թ. հունիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2010թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2000թ. նոյեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2010թ. մարտ Արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս
2007թ. հունիս Արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայ-իսպանական համատեղ հայտարարություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եւ Իսպանիայի Թագավորության արդարադատության նախարարության միջեւ համագործակցության մասին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսպանիայի Թագավորության կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջեւ խորհրդակցությունների մասին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսպանիայի Թագավորության կառավարության միջեւ Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Իսպանիայի Թագավորության արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության հարցերով պետական քարտուղարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսպանիայի Թագավորության կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին

Առեւտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

  Արտահանում Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2015 1722.6 26725.5
2016 134.0 25352.4
2017 1736.4 36322.5

 

Թարմացված է առ 04.06.2018թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր