Լուրեր

16.10.2017 • Հյուպատոսական ընդունելություն Առնեդոյում

Հյուպատոսական ընդունելություն Առնեդոյում

12.06.2017 • Հայոց ցեղասպանության ճանաչում Վալենսիա քաղաքի կողմից

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։

03.10.2016 • Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

  Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների...

27.09.2016 • ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Մադրիդում

  Սեպտեմբերի 27-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Իր շնորհավորական ուղերձում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների գլխավոր ձեռքբերումներին, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու կարևորությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Դեսպան Ադոնցը խոսեց նաև հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների և դրանց մեծ...

28.07.2016 • Իսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

11.07.2016 • Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը ԻԹ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը չի աշխատելու:

09.06.2016 • Մերիդան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձա յն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

06.04.2016 • ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ

Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 14-ին և 15-ին Վալեսնիայում տեղի կունենա հյուպատոսական ընդունելություն՝ Avenida Cortes Valencianas 28, Planta 1, Puerta 1/B, 46015, Valencia հասցեում: Ընդունելության ժամերն են՝ 11:00-19:00. ընդմիջում՝ 14:00-15:00: Հերթագրման համար խմդրում ենք զանգահարել 915422627 հեռախոսահամարով, կամ գրել consul@armspain.es էլ-փոստին: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշված օրերին, դեսպանությունում /Մադրիդ/ հյուպատոսական ընդունելություն չի կազմակերպվի:   Հարգանքով՝ ԻԹ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին

13.07.2015 • Ոչ աշխատանքային օրեր

 Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ, Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հյուպատոսական ծառայություններ չեն մատուցվելու:

14.04.2015 • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մադրիդում

Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր