Լուրեր

Պաշտոնական ընդունելություն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ

25.09.2019

Կից լուսանկարներ

Պաշտոնական ընդունելություն ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ

Պաշտոնական ընդունելություն ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Մադրիդի Intercontinental հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, որին ներկա գտնվեցին Իսպանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, տեղական լրատվամիջոցների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Իսպանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր վարչության տնօրենի տեղակալ Խորխե Ուրբիոլան: Դեսպան Վ. Կարմիրշալյանն իր ելույթում կարևորեց անկախության 28 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու առաջընթացը, ընդգծեց, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո երկրում նոր թափ են ստացել ժողովրդավարական գործընթացներն ու լայնածավալ բարեփոխումները, որոնք արդեն իսկ արժանացել են միջազգային հանրության դրվատանքին և աջակցությանը: 

Միջոցառմանը հրավիրված էր նաև իսպանական Սալոբրենյա քաղաքում անցկացված մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում օրեր առաջ չեմպիոն դարձած, Իսպանիայում բնակվող և Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, որին ներկայացրեցին Վ. Կարմիրշալյանն ու Խ. Ուրբիոլան: Երեկոյի ընթացքում Կոմիտասի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ Իսպանիայի Reina Sofia կոնսերվատորիայի ուսանող, հայազգի թավջութակահար Հայկ Սուքիասյանը: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր