Լուրեր

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

18.11.2019

Կից լուսանկարներ

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 12-ին Մադրիդի Parroquia del Santísimo Redentor կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-միջոցառում, որին ներկա գտնվեցին ԻԹ-ում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Շնորհք Աբեղա Սարգսյանը, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարարության պաշտոնատար անձինք, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղի կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգի ընթացքում Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները հնչեցին Իսպանիայում բնակվող և ստեղծագործող երաժիշտներ Լևոն Մելիքյանի, Հայկ Սուքիասյանի, Ալեքսանդր Դետիսովի, Չանգ Չուն Մայի, Հովհաննես Կարախանյանի, Ալվինա Այվազյանի, Անխել Ռեկասի, Քրիստինա Աբրահամյանի, Աղավնի Գրիգորյանի, Քրիստինե Ղարիբյանի կատարմամբ:

Համերգ-միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԻԹ-ում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Երևանի Կոմիտասի թանգարան–ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, իսկ Կոմիյաս և Սան Դամասո համալսարանների դասախոս, հայր Մարեկ Ռասկիևիչը ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու անցած ուղին՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը: Նա նաև իր ցավակցությունը հայտնեց օրեր առաջ Սիրիայում ԻՊ կողմից սպանված երկու հայ հոգևորականների մահվան կապակցությամբ:

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԻԹ-ում ՀՀ դեսպանությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համատեղ նույն վայրում այս օրերին ներկայացնում է նաև «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում» ցուցահանդեսը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր