• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն

06 հոկտեմբերի, 2022
Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն։ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Գորիս, Սոթք և Ջերմուկ (Հայաստան) բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`
«Պատգամավորների Կոնգրեսը.
1. Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
2. Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
3. Հայտնում է մեր համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։
4. Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:
5. Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
6. Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»:
Պատգամավորների Կոնգրես, 6 հոկտեմբերի, 2022թ.
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: