• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Իսպանիայում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց միջոցառում իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար

08 հնս, 2025

Մայիսի 16-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանն անցկացվեց գովազդ-շնորհանդես իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը և իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:

Հանդեսին ներկա էին նաև Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագուներ, որոնց միջավայրում իսպանական «Tailored design travelling»` էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների և բնության տեսարժանությունը գովազդող նյութեր, որոնք տրամադրվել էին Հայաստանի դեսպանության կողմից:

Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկավ Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետեւ, իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսեց Հայաստանի հինավուրց պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին: Բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Ըստ տուրիստական գործակալների հավաստումների, վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած և այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: