• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի իր հավատարմագրերը հանձնեց Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

27 ապրիլի, 2021
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի իր հավատարմագրերը հանձնեց Զուրաբ Պոլոլիկաշվիլիին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցչի իր հավատարմագրերը հանձնեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևեց առանձնազրույցը Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ, որի ընթացքում դեսպան Կարմիրշալյանը վերահաստատեց այս միջազգային կազմակերպությունում ներկայությունն ակտիվացնելու և նրա հետ համագործակցությամբ զբոսաշրջության ոլորտը խթանելու Հայաստանի մտադրությունը։ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորեց ՀՀ դեսպանին և պատրաստակամություն հայտնեց իր ղեկավարած կառույցի շրջանակներում զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված մարմիններից է, որի գործունեությունն ուղղված է զբոսաշրջության խթանմանը և որի կենտրոնակայանը գտնվում է Մադրիդում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: