• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Բենալմադենայի քաղաքապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

14 սեպտեմբերի, 2021
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Բենալմադենայի քաղաքապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

     Սեպտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այցելեց Անդալուսիայի մարզի Մալագայի շրջանի Բենալմադենա քաղաք, որտեղ պաշտոնական հանդիպում ունեցավ Բենալմադենայի քաղաքապետ Վիկտոր Նավասի հետ և քննարկեց Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Քաղաքապետ Վիկտոր Նավասը կարևորեց շրջանի հայ համայնքի ջանքերով Բենալմադենայում՝ Իսպանիայում առաջին հայ առաքելական եկեղեցու շինարարության փաստը և նշեց, որ Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակումը կնպաստի ոչ միայն երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության կապերի ձևավորմանն, այլև խթան կհանդիսանա երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման համար:
     Նույն օրը դեսպան Վ․ Կարմիրշալյանը քաղաքապետ Վ․ Նավասի և «Հայրենիք» հայ համայնքային կառույցի ղեկավարության ուղեկցությամբ այցելեց կառուցվող Հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ շինարարության ընթացքի հետ, այնուհետ նաև հանդիպում ունեցավ տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
    Պաշտոնական միջոցառումների ընթացքում դեսպան Վ․ Կարմիրշալյանին ուղեկցում էր Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան։
   Դեսպան Վ․ Կարմիրշալյանը հանդիպումներ ունեցավ նաև հարևան Տոռեմոլինոս քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի հետ, ում նախաձեռնությամբ քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության դատապարտման և Տոռեմոլինոսի «Պալոմա» հրապարակում խաչքարի տեղադրման մասին, ինչպես նաև՝ հանրաճանաչ լրագրող, հայ ժողովրդի բարեկամ Կուռո Տրոյայի հետ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: