• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Աշխատանքային այցով Իսպանիայում է գտնվում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը

12 հուլիսի, 2022

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրենության հրավերով հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում:

Այցի շրջանակում Կադաստրի կոմիտեի ղեկավարը հանդիպել է Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի հետ, շարունակվում են հանդիպումները համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:

Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: