• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ

15 մարտի, 2023
Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Անդորրա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Անդորրայի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյեի հետ։ Դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե 100 օր շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները, ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։ Անդորրայի խորհրդարանի նախագահը կարևորել է հանդիպումը Հայաստանի մասին իրազեկվածության, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման առումներով։ Երկուստեք ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: