• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Տեղի է ունեցել Իսպանիայում առաջին Հայագիտության ամբիոնի բացման հանդիսավոր արարողությունը

17 ապրիլի, 2023
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ ապրիլի 17-ին կայացել է Իսպանիայում առաջին Հայագիտության ամբիոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման արարողությանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի դեկան Միգել Լուկե Տալավանը, Grupo Prisa մեդիաընկերության նախագահ Ժոզեֆ Ուղուրլյանը, Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը։ Բանախոսներն իրենց խոսքում կարևորել են ՀՀ կառավարության աջակցությամբ Իսպանիայում հայագիտական կենտրոնի հիմնումը՝ Իսպանիայում և իսպանախոս շրջանակներում Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճանաչելիության բարձրացման, գիտական մակարդակով ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման, հայկական մշակույթի հանրահռչակման, հայ-իսպանական բարեկամության ամրապնդման առումներով։
Բացման արարողությանը ներկա են գտնվել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի, ԻԹ արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության պաշտոնյաներ, իսպանացի հասարակական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիսավոր արարողության ավարտին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել իսպանաբնակ դուդուկահար Նորիկ Սահակյանը և դաշնակահարուհի Քրիստինե Աբրահամյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: