• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված համաժողով

04 մայիսի, 2023
Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իսպանական Pablo VI հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որի շրջանակներում ելույթներով հանդես են եկել դեսպան Սոս Ավետիսյանը, Pablo VI հիմնադրամի գլխավոր տնօրեն Խեսուս Ավեսուելան, UNED համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, լրագրող Ալֆրեդո Իդալգո Լավիեն, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող, «Հայոց ցեղասպանությունը» իսպաներեն գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Բալեարյան կղզիների խորհրդարանի պատգամավոր Մաքսո Բենալալը, Հրեա-քրիստոնեական ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Մայտե Ռոդրիգեսը, Գնչուական մշակույթի ինստիտուտ-հիմնադրամի համակարգող Ամարա Մոնտոյա Գաբառին, «Արդարություն և խաղաղություն» ՀԿ նախագահ Մատա Պաստրանան, «Շարժում՝ ընդդեմ անհանդուրժողականության» ՀԿ նախագահ Էստեբան Իբառան։
Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն իսպանական հանրային շրջանակներում, ինչպես նաև Իսպանիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը՝ մասնավորապես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։
Հաջորդիվ Կոմիտասի ստեղծագործությունների և հայկական այլ երգերի կատարումներով հանդես են եկել իսպանաբնակ դուդուկահար Նորիկ Սահակյանը և մենակատարուհի Քրիստինե Ղարիբյանը։
Համաժողովի ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: