• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

03 հնս, 2025
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը: 

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային  օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: 

Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝  ընդգծվել է նաև ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և հասցեական ուղերձների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: