• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Սերվանտեսի ինստիտուտ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարան

10 մայիսի, 2024
Իսպանիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 10-ին այցելել է Սերվանտեսի ինստիտուտ, Իսպանիայի Թագավորություն այցի շրջանակում այցելել է Սերվանտեսի ինստիտուտ, որտեղ հանդիպել է միջազգային հարաբերությունների տնօրեն Լուիս Մարինայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը իսպաներենի և իսպանական մշակույթի նկատմամբ ոչ միայն բուհերում, այլև որոշ դպրոցներում, որտեղ ուսումնասիրվում է իսպաներեն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում Սերվանտեսի ինստիտուտի հետ համագործակցության և համապատասխան կենտրոն հիմնելու հնարավորությունը, որը կնպաստի նաև իսպանական մշակույթի ուսումնասիրությանը, միջոլորտային հաղորդակցությանը և կապերի զարգացմանը։ Կարևորվել է, որ կծավալվի ակտիվ համագործակցություն իսպաներեն ուսումնասիրող ՀՀ բուհերի և Սերվանտեսի ինստիտուտի միջև:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 10-ին այցելել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, ծանոթացել է Մադրիդի համալսարանական քաղաքի գործունեությանը:
Նախարարը հանդիպել է համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիա դել Ռոսարիո Կրիստոբալ Ռոնսերոյի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը և Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը։
Քննարկվել են համալսարանի Հայագիտության ամբիոնի գործունեությանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: