• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Մադրիդում կայացել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

21 նոյեմբերի, 2024
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:
2022 թվականի նոյեմբերից Կոմպլուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանսիսկո Սուրյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խորհրդանշական է համարել, որ առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է Կոմպլուտենս համալսարանում, որը բոլորովին վերջերս է համալրել ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծված հայագիտական կենտրոնների ցանկը:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը կարևորել է նմանօրինակ ձևաչափով հայագիտական համաժողովի անցկացումը՝ մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի դեկան Միգել Լուկե Տալավանը՝ ընդգծելով համալսարանում հայագիտական ամբիոնի գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցելու ամբիոնի հետագա զարգացմանը:
Համաժողովին ներկա Մադրիդի, Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի, Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: