• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ

24 սեպտեմբերի, 2025
Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2025թ. սեպտեմբերի 24-ին հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից:
Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:
Կարեւորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: