• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Մշակույթ

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթը եւ բնապատկերները: Առօրյա կյանքի ասպեկտներն արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ:

Ճարտարապետությունը Հայաստանում արվեստի ամենահետաքրքիր ձևերից մեկն է, ինչպես օրինակ` եկեղեցիների որմնանկարներում և ցայտաքանդակներում գեղարվեստական պատկերազարդումները: Քանդակագործությունն ամենուրեք է` Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում և գյուղում:

Հայերը սիրում են երաժշտություն և դարեր ի վեր նրանք ստեղծել են նրբաճաշակ երկեր: Շարականները հայկական ավանդական եկեղեցական երգեր են, որոնք այսօր վերածնունդ են ապրում: Բնորոշ երաժշտական գործիքներ են օգտագործվում` նվագելու հայկական ազգային երգեր: Սայաթ-Նովան, Կոմիտասը և Արամ Խաչատրյանը Հայաստանի ամենանշանավոր երաժիշտներից ու երգահաններից են: Ժամանակակից երաժշտությունը հանդես է գալիս ջազի և փոփի տեսքով: Կոմիտասի անվան կոնսերվատորիան նպաստում է հայ երաժիշտների ապագա սերունդները հղկելուն: Հաճախակի համերգները սքանչելի երեկոներ են պարգևում Երեւանում` Ֆիլհարմոնիկում, Կամերային երաժշտության տանը, Օպերայի և բալետի թատրոնում:

Գրականությունը միշտ կարևոր դեր է խաղացել Հայաստանի մշակութային և ազգային ինքնության մեջ: Մինչև 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը հայկական հեքիաթները փոխանցվում էին բանավոր կամ օտար լեզուներով գրված: Հայկական ձեռագրերը` գեղեցիկ զարդարված մանրանկարներով, միավորում են Հայաստանի գրական և պատկերազարդման սովորույթները: Քրիստոնեական մշակույթը և հայոց լեզուն կատարելապես արտահայտող, դարեր շարունակ էական փոփոխությունների չենթարկված հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից նոր խթան հանդիսացան մշակութային յուրահատուկ սովորույթների զարգացման համար: Այս գրական և գեղարվեստական պատմությունը տեսնելու առավել լավ վայր չկա, քան Երևանի Մատենադարանը /Հին ձեռագրերի ինստիտուտը/, որտեղ պահվում է 14.000 ամբողջական ձեռագրերի, հատվածների և մանրանկարների արտասովոր հավաքածուն: Հնագույն մագաղաթները թվագրվում են հինգերորդ և վեցերորդ դարերին: Ձեռագրերի մեծ մասը հին գիտնականների գիտահետազոտական աշխատանքներն են աստվածաբանության, աստղագիտության, աստղագուշակության, ալքիմիայի, աշխարհագրության, պատմության, բժշկության, պոեզիայի և երաժշտության բնագավառներում:

Հայկական թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Մատենադարանում կան բազմաթիվ ձեռագրեր նաև թատրոնի վերաբերյալ: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թ.ա. 53թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը, և որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ: Թատրոնի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, հետագայում` Թովմա Արծրունին (9-10-րդ դարեր) և ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա դարերում: Այսօր էլ բավական մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել հայկական թատրոնի ավանդույթները:

Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես /Իվան/ Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում: Այցելությունը Սարյանի այգի Ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ:

Կովկասյան տարածաշրջանը և Հայաստանը՝ մասնավորապես, գիտնականների կողմից համարվում են վայր, որտեղից սկիզբ են առել գորգագործությունն ու կարպետագործությունը: Հայերը շարունակում են այս ավանդույթը և դուք կարող եք գտնել հին ու նոր գորգերի և կարպետների շատ մասնագիտացված խանութներ: Շաբաթ-կիրակի օրերին բաց երկնքի տակ գործող ցուցահանդես-տոնավաճառում գորգավաճառները ներկայացնում են իրենց աչք շոյող ապրանքները` լի հրապուրիչ գույներով և նախշերով: Նույն տոնավաճառում դուք կտեսնեք ձեռքի գրավիչ աշխատանքների առատություն և դժվար կլինի գնումներ չանելը: Հայաստան այցելողները կարող են գտնել ձեռագործ աշխատանքներ, հայկական ոսկի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Օբսիդիան քարն օգտագործվում է զարդերի, գրասեղանի պարագաների եւ դեկորատիվ իրերի պատրաստման համար: Կարպետագործությունը միայն արվեստ չէ, օրինակ` քիլիմագործությունը օգտագործվում է հագուստի պարագաների, պայուսակների և տան կահավորանքի պատրաստման մեջ: Փայտից փորագրությունները կրկնօրինակում են հին քարե խաչերը /խաչքարեր/, որոնք սփռված են ողջ երկրով մեկ և չկա նույնից երկու հատ: Հայկական արհեստագործությունը միավորում է էլեգանտ շինվածքները և սքանչելի երևակայությունը մանածագործվածքներում, խեցեգործության, մետաղագործության և փայտամշակության մեջ:

Հայաստանը հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Զբոսաշրջիկները Հայաստանի ողջ տարածքում կարող են գտնել մոտ 4.000 պատմական հուշարձան, որ ընդգրկում են երկրի պատմության տարբեր դարաշրջանները` նախապատմական շրջանից մինչև հելլենիստական, և վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից մինչև միջնադարյան: Դարեր շարունակ հայերը ստեղծել են իրենց գլուխգործոցները խաղաղության և հարաբերական բարգավաճման հազվադեպ ժամանակաշրջաններում: Միայն Երևանում կան գեղարվեստի ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: